Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին

Ամերիկա-իսրայելական դաշինքի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։

Իրանում ՀՀ դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ըստ վերջին տվյալների՝ բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակների տակ։

Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։

Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման համար զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։

You may also like...