Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. Ռոբերտա Մեցոլա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին օրերի աջակցության համար:
«Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել:
Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը»,- ասել է Մեցոլան:
Բացի այդ՝ նա նշել է, որ ԵԽ-ում անհամբեր սպասում են Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուն, որի առթիվ ինքը ևս որոշ ժամանակ հետո Երևանում կլինի:
