Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը, 11 բեռնատար կա այս պահին. Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետության կողմում հասկանալի պատճառներով կան տեխնիկական խնդիրներ:

Այդ տեխնիկական խնդիրները շտկվում են, կառավարվում են, և ես Ձեր հարցադրման արտակարգության որևէ առիթ չեմ տեսնում: Ամեն ինչ աշխատում է բնականոն ռեժիմով:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ագարակի անցակետում բեռնատարների կուտակում կա, մոտ 180 մեքենա է կուտակվել, մաքսավորները չեն հասցնում սպասարկել, քանի որ կապը գնում-գալիս է:

«Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա [կուտակված], չի համապատասխանում իրականությանը: 11 բեռնատար կա այս պահին, որը շատ սովորական և ամենօրյա իրադրություն է»,- ասաց նա:

You may also like...