Խոսե Անտոնիո Կաստը Չիլիի նոր նախագահն է
Խոսե Անտոնիո Կաստը ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը:
Նա խոստացել է պայքարել կազմակերպված հանցավորության, միգրացիայի և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև խթանել տնտեսական աճը:
Մայրաքաղաք Սանտյագոյում և Վալպարաիսո նավահանգստային քաղաքում նորընտիր նախագայի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել:
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել:
