Եվրամիությունը պետք է հրաժարվի Վրաստանում իշխանափոխության փորձերից. Պապուաշվիլի
Եվրամիությունը Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար պետք է հրաժարվի երկրում իշխանափոխության փորձերից և վրացական ընդդիմադիր կազմակերպությունների գաղտնի ֆինանսավորումից:
Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Նա շեշտել է, որ հենց եվրոպական կողմն է խզել Վրաստանի հետ հարաբերությունները:
ԵՄ-Վրաստան հարաբերությունները լարվել են 2024 թ. մայիսին Թբիլիսիի կողմից օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունումից հետո:
2024-ի հոկտեմբերին Վրաստանի իշխանությունները որոշեցին մինչև 2028 թվականը կասեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները և հրաժարվել ԵՄ բյուջետային դրամաշնորհներից:
