Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների շարքերը կհամալրեն ևս 2 թեկնածուներ

Հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու համար Բարձրագույն դատական խորհրդում անցկացված հարցազրույցի փուլն ավարտվել է, այն հաղթահարել են երկու մասնակիցներ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում Հարություն Մանուկյանը և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում Կորյուն Գրիգորյանը։

Հավակնորդների հետ նախնական հարցազրույցներ էին անցկացվել նաև ազգային և միջազգային փորձագետների կողմից։

You may also like...