ԱՄՆ-ը կարող է սկսել ուղեկցել նավերը Հորմուզի նեղուցում. Թրամփ

Միացյալ Նահանգները կարող են անհրաժեշտության դեպքում սկսել առևտրային նավերի ռազմական ուղեկցումը Հորմուզի նեղուցով։

Նման պնդմամբ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարող էինք նման բան անել, եթե դրա կարիքը լիներ։ Բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա», — նրա խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները չեն հանելու Հորմուզի նեղուցի շրջափակումը:

You may also like...