Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Օրերս կայացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։

Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։

Այս մասին հայտնել է ՀՑԹԻ-ն։

Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցումով աշխատանքից ազատման դիմում է գրել:

Հրաչյա Թաշչյանի կենսագրությունը

Ծնվել է 1964 թվականին, Երևանում:

986-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստի-տուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:

Մինչև 1994 թվականն աշխատել է «Երևաննախագիծ» հաստատությունում` որպես ինժեներ-նախագծող:

1994-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

1995-1997 թվականներին ուսանել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Մոսկվայի դիվանագիտական ակադեմիայում, ստացել է միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում։

ՀՀ ԱԳՆ համակարգում տարբեր տարիների բաժնի վարիչի և խորհրդականի պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների, Քաղաքական ծրագրավորման, Ռազմաքաղաքական հարցերի, Եվրոպայի երկրների և Ամերիկյան երկրների վարչություններում։

Խորհրդականի և դեսպանորդի պաշտոններում աշխատել է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում (Բրյուսել, 2001-2003), ՄԱԿ-ում ՀՀ առաքելությունում (Նյու Յորք, 2005-2009 ) և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում (Վաշինգտոն, 2014-2018):

Դիվանագիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է նաև ՀՀ կառավարության աշխատա-կազմի արտաքին կապերի վարչության պետի (2009-2014), ՀՀ վարչապետի օգնականի (2018-2020) և ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (2021-2022) պաշտոնները:

2023 թվականից քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններին առնչվող առար-կաներ է դասավանդում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում և Երևանի «Գլաձոր» համալսարանում:

2012-ին ստացել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2025-ին հրապարակել է «Մեր անհաջաղության պատճառների և մարտահրավերների մասին» գիրքը։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

You may also like...