Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան
Մարտի 17-ին սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան:
Այս մասին տեղեկացրել է ֆեդերացիան՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին՝ վերադարձի գործընթացում ցուցաբերած հսկայական աջակցության համար։
«Շնորհակալություն ենք հայտնում նաև Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի գործընկերներին՝ Կատարում գտնվելու ողջ ընթացքում թիմին ցուցաբերած աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
