Մոսկվան պատրաստ է աջակցություն տրամադրել Կուբային. Պեսկով
Մոսկվան պատրաստ է աջակցություն տրամադրել Կուբային և կապի մեջ է կղզու հետ աշխատանքային և փորձագիտական մակարդակներով՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Էմբարգոյի պատճառով Կուբան, որն անկախ պետություն է, բախվում է տնտեսական և հումանիտար դժվարությունների»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են:
Կղզու էլեկտրական ցանցերի օպերատորը հայտարարել է, որ բլեքաութի պատճառները հետաքննվում են։
ԶԼՄ-ները գրում են, որ Կուբայի էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգը խոցելի վիճակում է, նախկինում էլ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը սրվել է վառելիքի պակասի պատճառով։
