Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
«Հանդիպումը անցավ շատ ջերմ և ոգևորիչ մթնոլորտում․ ունեցանք հաճելի զրույցներ, փոխանակեցինք փորձ ու պատմություններ, զգացինք իրական աջակցություն և միասնականության ուժը։
Շնորհակալ ենք Միլանի հայ համայնքին՝ ջերմ ընդունելության համար
Միասին՝ ավելի ուժեղ»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

You may also like...