Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. դատախազության հայցը բավարարվել է
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ֆիզիկական անձի, Ստեփանավան համայնքի, առևտրային բանկի և երրորդ անձի՝ Կադաստրի կոմիտեի:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լոռու մարզի Ստեփանավան համայնքին կվերադարձվի Ստեփանավանի Բոնդարև 4/1 հասցեում գտնվող 105 քմ մակերեսով ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2024 թվականին հայց էր ներկայացրել Վարչական դատարան Ստեփանավան համայնքի ղեկավարի 2011 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումն առ ոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հայցադիմումը Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան:
