Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են առկա իրողությունները

Մարտի 19-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնարկել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:

Մասնակցում են նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագետներ:

38.jpg (189 KB)

ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։

ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները:

Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

41.jpg (138 KB)

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:

Հաջորդիվ քննարկումները շարունակվել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնված ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների շուրջ, որոնց կանդրադառնանք լրացուցիչ։

42.jpg (122 KB)43.jpg (82 KB)

You may also like...