Իրանը հարվածել է Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայանին
Իրանի ուժերը հրթիռային հարձակում են գործել Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի և էլեկտրական ենթակայանի վրա։
Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
Իսրայելական լրատվամիջոցները հաստատել են, որ հրթիռի բեկորները ընկել են քաղաքի վրա։
Ըստ հաղորդագրությունների՝ Հայֆայի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։
Դեպքի մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
