Շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել. արդարադատության նախարարություն

Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի հետ կապված տեքստը չի հանդիսանում այն փաստաթուղթը, որը նախատեսվում է հրապարակել:

Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, և վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ:

Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող Սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։

Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ և սպասել նոր Սահմանադրության  նախագծի պաշտոնական հրապարակմանը»,- նշում են նախարարությունից։

You may also like...