Անահիտ Մանասյանը և Բաբկեն Թունյանը քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Զրուցակիցները քննարկել են գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության առումով առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել գործարար միջավայրում իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս ոլորտում նոր և արդյունավետ կառուցակարգերի ներդրումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ այն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընթացիկ առաջնահերթություններից է։
Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության զարգացման հեռանկարներին` նպատակ ունենալով խթանել գործարար միջավայրում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների զարգացումը։

