Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սկոպյե
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,- նշել է նա։
