Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել

Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում Անկարա-Օսմանիե երթուղով ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել:

Ավտոբուսում եղել է 54 ուղևոր:

Ադանայի նահանգապետի խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Նախնական տվյալով՝ վարորդը կորցրել է կառավարումը ոլորանում, ինչից հետո ավտոբուսը շրջվել է: Վթարի փաստով դատախազությունը հետաքննություն է սկսել։

You may also like...