ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց
ՀԷՑ-ը պետականացնելու օրենքն ապօրինի ճանաչելու համար ՍԴ դիմելու միջնորդությունը դատարանը մերժեց: «Տաշիր կապիտալի» հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի` ՀԷՑ-ի լիցենզիան վերականգնելու վերաբերյալ դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավոր Լիլիթ Սադոյանը։
Նշենք, որ ՀԷՑ–ի փաստաբանական խմբի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել միջնորդություն, որպեսզի Սահմանադրական դատարանը ապօրինի ճանաչի էներգետիկայի մասին օրենքում ընդունված այն փոփոխությունները, որով հնարավոր եղավ ՀԷՑ-ը պետականացնել:
ՀԷՑ-ի սեփականատերերի ներկայացուցիչներն այսօր նաև միջնորդություն ներկայացրեցին դատարան՝ փորձաքննություն անցկացնել պարզելու՝ ի՞նչ տվյալներ են բացակայել և ի՞նչը հնարավոր կլինի վերականգնել։
Այս միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց, դատական նիստն ընդմիջվեց:
