Այս ընտրություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ հարցի պատասխան է տալու՝ տե՞ր է կանգնում խաղաղությանը, թե՝ ոչ
«Ճանապարհ, ջրագիծ, դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչը կկառուցվի, բայց հիմա մեր հիմնական խնդիրը խաղաղությունն է, որովհետև այս ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ժողովուրդը մի հարցի պատասխան է տալու․ ինքն տեր է կանգնում խաղաղությանը, թե ոչ։
Տեր պետք է կանգնեք խաղաղությանը, որովհետև խաղաղություն որ եղավ, բոլոր հարցերը կլուծվեն, որ չեղավ, ով սիրտ կունենա դպրոց և այլ բաներ կառուցելու»։
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․
«Մեր քաղաքացիների գոհունակությունը պարտավորեցնող է»։

