Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան (լուսանկարներ)
Օման այցի մշակութային բաղադրիչի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան։



Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից բերված երկու՝ 13-րդ և 18-րդ դարերի բուրվառներ։


Դրանք ներառվել են թանգարանի ցուցադրության մեջ Հայաստանի և Օմանի միջև թանգարանային համագործակցության արդյունքում։

