Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ

Հյուսիսային Կորեայի 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահի պաշտոնում:

Հաղորդել է Ռենհապը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցներին։

Լրատվականը նշել է, որ նստաշրջանի ընթացքում ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի մշտական ​​կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Կիմ Չեն Ընի մերձավոր զինակիցներից Չո Յոն Վոնը:

You may also like...