Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Իրանի նախագահն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին բարձրաստիճան հրամանատար Մոհամմադ Բաղեր Զոլղադրին ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակել զոհված Ալի Լարիջանիի փոխարեն:

Նշանակումը հաստատել է Գերագույն առաջնորդը:

Զոլղադրը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել անվտանգության ոլորտում, այդ թվում եղել է ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ և տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իրանի զինված ուժերի հրամանատարության կառուցվածքում:

You may also like...