«Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի ձևավորման 2-րդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մարտի 27-ին և 28-ին։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ Համաժողովի հարգելի պատվիրակներ․ խնդրում եմ ծանոթացեք 2026թ․
ԱԺ հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկության կարգին, որը տեղի կունենա ս/թ մարտի 27-ին և 28-ին»,- գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել։
