Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
