ԱՄՆ-ը հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար. դեսպան Քվին
Դեսպան Քվինը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին և Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջադեմ գործիչներին՝ քննության առնելու հետազոտական և մշակութային ժառանգության պահպանության աշխատանքների ընթացքը և այդ ժառանգությունը պաշտպանելու ներկայիս կարիքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։«Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու և պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունը ողջ աշխարհի համար», — ասել է դեսպան Քվինը։
