Մեծ համաներումը մեր ծրագրային դրույթն է․ Ռոբերտ Քոչարյան
Մեծ համաներումը մեր ծրագրային դրույթն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բայց համաներումը քիչ է։ Պետք է հասկանանք, թե ինչպես եղավ, որ ամբողջ համակարգ սկսեց դակել քաղաքական բաղադրիչ ունեցող քրեական գործեր:
Այս իշխանության մոդելը պետք է փոխվի, որպեսզի հաջորդ իշխանությունը չմտածի, որ կարելի է այսպես անել։
Ինձ համար խայտառակ փաստ է, որ SMS-ով կարելի է ԲԴԽ նախագահ ազատել, Քննչական կոմիտեի նախագահ ազատել»,-նշել է նա։
