ՌԴ Պետդումայի պատգամավորները ԱՄՆ-ում կհանդիպեն Պետքարտուղարության և Ջեյ Դի Վենսի գրասենյակի ներկայացուցիչների հետ

Ինչպես հայտնել էինք, Դեմիրճյան փողոցում մարտի 26-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե:

ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Քննչական կոմիտեից  հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը):

Նա կձերբակալվի։

Հիշեցնենք՝ ԱԺ-ի մոտ աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. ԱԺ նախագահը, ի պատասխան իրեն հայհոյող քաղաքացուն, համարժեք պատասխանել էր:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած  միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։

You may also like...