Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց, բայց գազազած շան պես եկեղեցու ներսում մեջքից հարվածում. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին:

«Գալիս դոշ են ծեծում, իբր Ղարաբաղ լացում, ինձ փողոցում փորձում վիրավորել սելֆի անելով, բայց պարզվում է` 44-օրյայի ժամանակ նկարվել են, հետո կայծակի արագությամբ վազելով է՜, վազելով, փախել, փախել:

Գալիս են դոշ ծեծում, ասում` իբր լրագրող են, sms-ով հոդված գրելու պատվերներ են ընդունում, հետո փրփուրը բերաններին հարձակվում ու սադրում, որ մի սկանդալ որսան ու զոհ ձևանան:

Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց ու ավանդույթներից, բայց գազազած շան պես եկեղեցու մեջ մեջքից հարվածում, հարվածում:

Թույլ, նողկալի ու խղճուկ եք»,- գրել է Սիմոնյանն ու հրապարակել միջադեպի տեսանյութը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի:

Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի:

You may also like...