ՈՒԺԵՂ մի փոքր թելից քաշում ես՝ կարող է էլի շատ ՈՒԺԵՂ բաներ բացվեն․ Սիմոնյանը՝ «Մեր ձևով»-ի ընտրակաշառքի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառ բաժանելու՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակմանը։

«Զգույշ եղեք, ՈՒԺԵՂ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին։

Ու ասեմ, որ նման գործերով ՈՒԺԵՂ մի փոքր թելից քաշում ես՝ կարող է էլի շատ ՈՒԺԵՂ բաներ բացվեն։

Մարդ պետք է շատ ՈՒԺԵՂ դեբիլ լինի, որ այսօրվա Հայաստանում ուզենա ընտրակաշառք բաժանել ու մարսի», գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025-2026 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։

Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։

You may also like...