Վարչապետի գլխավորությամբ հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր են քննարկվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականության ընթացակարգային բարեփոխումներին ուղղված աշխատանքները:

64213_b (1).jpg (992 KB)

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս խորհրդակցությունը տեղի է ունենում ի շարունակություն Կառավարության նիստում վերջերս տեղի ունեցած քննարկման, որը վերաբերում էր հարկերից խուսափելու հանցավոր համարվող արարքների դեպքում քրեական պատասխանատվության չափային շեմերի վերանայմանը: Քննարկման արդյունքում արձանագրվել էր, որ կա նախագծերով առաջարկվող փոփոխությունների լավարկման անհրաժեշտություն և վարչապետը հանձնարարել էր աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ։

64209_b.jpg (743 KB)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը զեկուցել է իրականացված վերլուծությունների մասին և մանրամասներ ներկայացրել առաջարկվող նոր ընթացակարգերի, հարկային ոլորտի զարգացման և վարչարարության բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտի վերափոխմանն ուղղված աշխատանքներին:

64212_b.jpg (991 KB)

Վարչապետը կարևորել է հարկային քաղաքականության հետևողական բարելավումն ու լավարկումը:

64211_b.jpg (996 KB)

You may also like...