Կոշտան Փեզեշքիանին հորդորել է դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել:

Կոշտան կոչ է արել թուլացնել լարվածությունը և հարգել միջազգային իրավունքը։ Նա նաև հորդորել է Իրանին դադարեցնել տարածաշրջանային ենթակառուցվածքներին հարվածները:

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է Հորմուզի նեղուցով անխոչընդոտ նավագնացության կարևորությունը:

Կոշտան վստահեցրել է, որ Եվրամիությունը պատրաստ է նպաստել դիվանագիտական ջանքերին։

You may also like...