Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու դիրքերի ուղղությամբ. կա զոհ
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
