Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կիսաեզրափակչում են
«Նոան» և «Փյունիկը» փոխանակվել են 2-ական գնդակով։
Առաջին խաղում 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ Սանդրո Պերկովիչի սաներն անցել են կիսաեզրափակիչ։
«Ուրարտուն» էլ ընդունել է «Արարատին» և պարտվել 2:3 հաշվով։
Շնորհիվ առաջին խաղում խփած 3 անպատասխան գնդակի՝ Ռոբերտ Արզումանյանի թիմը կիսաեզրափակչում է։

