Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցում քննարկել են Պարսից ծոցում առկա իրավիճակը։

Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անհանգստություն են հայտնել Պարսից ծոցի շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական հետընթացի կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Արտաքին գործերի նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը։

You may also like...