Իրանի զինվnրականները կարող են գերեվшրած լինել ամերիկացի օդաչուի. ԶԼՄ-ներ
Իրանի զինվորականները կարող են գերեվարած լինել ամերիկացի օդաչուի, պնդում է իրանական Tasnim գործակալությունը:
«Որոշ աղբյուրներ հայտնում են, որ օդաչուն, հնարավոր է, գերեվարվել է իրանցի զինվորականների կողմից», — գրել է գործակալությունը՝ նշելով, որ ամերիկացիները կարող էին փորձ ձեռնարկել՝ օգնելու նրան լքել Իրանի տարածքը:
Ըստ գործակալության տվյալների՝ օդաչուն կատապուլտվել է այն բանից հետո, երբ Իրանի ՀՕՊ ուժերը ուրբաթ առավոտյան խոցել են ամերիկյան առաջադեմ կործանիչ:
Գործակալությունը չի հստակեցնում, թե ինչ ինքնաթիռ է դա եղել, սակայն ավելի վաղ իրանցի զինվորականները հայտնել էին Իրանի երկնքում հինգերորդ սերնդի F-35 կործանիչի ոչնչացման մասին:
