Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը`ՀՀ-ն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը`ՀՀ-ն:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանին ու Ադրբեջանին շատ ուժեր ուզում են ներքաշել իրար մեջ պատերազմի գործողության իրականացնելու, դա ակնհայտ է:

Աշխարհում ամենուրեք խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը եկել են ու հասել մի հանգրվանի, որը պետք է ամրապնդենք:

Խոսվում է երաշխավորի մասին, մեր ընդդիմադիր գործընկերները ԱԺ-ում ասում են ո՞վ է ձեր երաշխավորը, Ադրբեջա՞նը, այս խոսույթը իրենք նույնիսկ չեն հասկանում»,- նշել է նա:

You may also like...