Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև

Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ:

«Այստեղ ցանկանում եմ նշել նաև Վրաստանի դերը։ Վրաստանի վարչապետը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս ոլորտում կարևոր է նաև առևտուրը։

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի տարածքով, դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին»,- ասել է Ալիևը:

You may also like...