Թեհրանը չի ընկրկի Թրամփի քարե դարի հռետորաբանության դեմ․ Մոհամմադ Ռեզա Արեֆ

Իրանը չի վախենում ԱՄՆ նախագահից։

Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հասցեին հնչեցված վերջին սպառնալիքներին։

«Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից։ Իրանի քաղաքակրթությունը հաղթահարել է հազարամյակներ շարունակ իր թշնամիների «մոլորությունները»։

Մեր պատասխանը թշնամու դաժանության դեմ անսասան կանգնելն է և իրանական ազգի ներքին ուժի վրա հույս դնելը»,- ասել է Մոհամմադ Ռեզա Արեֆը։

Ավելի վաղ Թրամփը կրկին խոսել էր այս մասին՝ նշելով, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի:

Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև ապրիլի 8-ը՝ առավոտյան ժամը 4:00-ը, որից հետո նրա խոսքով՝ Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:

Թրամփը նաև սպառնացել էր՝ հայտարարելով, թե «մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր», եթե Իրանը համաձայնության չգա Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ։

You may also like...