Համաձայնագիր՝ միտված տվյալների արդյունավետ փոխանակմանը և տվյալների ճշգրտության բարձրացմանը
2023 թվականին Հայաստանը ստորագրել և վավերացրել է միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրմանը վերաբերող համաձայնագիրը, որը ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակում է նախատեսում:
Սա հարկային թափանցիկության կարևորագույն գործիքակազմ է: Այն հնարավորություն է տալիս ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն փոխանակել տարբեր երկրների միջև:
Այս տարի արդեն 40-ից ավելի երկրների հետ Հայաստանն իրականացրել է համաձայնագրի շրջանակում տեղեկատվության փոխանակում: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Այս տեղեկությունները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Առաջին ընթերցմամբ նա քննարկման է ներկայացրել «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի լրացումը վավերացնելուն վերաբերող օրենքի նախագիծը:
Փոփոխությունները հիմնականում վերաբերում են համաձայնագրի որոշակի դրույթների հստակեցման հետ կապված ինքնահայտարարագրի, նույնականացման կանոնների, կազմակերպությունների և անձանց հաշվետերերի նույնականացմանը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
