Երևանը ողջունում է Վաշինգտոնի և Թեհրանի որոշումը. Փաշինյան
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի կայացրած կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։
«X»-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- նշել է Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երկու շաբաթով հետաձգում է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հնարավոր հարվածները։
Իսրայելը համաձայնել է միանալ ԱՄՆ-ին Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ռեժիմին: ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսվեն ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
Իրանի անվտանգության խորհրդի պնդմամբ՝ այն առաջարկների թվում, որոնց համաձայնել է ԱՄՆ-ն, ներառված են դրույթներ՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանման, Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների չեղարկման, Իրանի կողմից ուրանի հարստացման շարունակման, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ԱՄՆ բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ:
