Խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվողների մասնակցության արդյունքն էր. Փեզեշքիան

ԱՄՆ-ի հետ ձեռք բերված խաղաղության համաձայնությունն առաջնագծում գտնվող բոլորի մասնակցության արդյունքն էր՝ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի կողմից առաջարկված հիմնական սկզբունքների ընդունմամբ ձեռք բերված հրադադարը մեր նահատակ առաջնորդ՝ Մեծն Խամենեիի արյան արգասիքն է և առաջնագծում գտնվող բոլորի մասնակցության արդյունքը։

Այսօրվանից սկսած մենք կշարունակենք միասին լինել՝ լինի դա դիվանագիտական ​​ճակատում, պաշտպանության դաշտում, փողոցներում, թե հանրային ծառայության ոլորտում»,- գրել է Իրանի նախագահը X-ում։

You may also like...