Իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Իրանական պատվիրակությունն ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։

Այս մասին հայտնել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը:

«Չնայած իրանական հասարակության մեջ առկա թերահավատությանը՝ պայմանավորված իսրայելական վարչակարգի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով, որը նպատակ ունի տապալել դիվանագիտական նախաձեռնությունը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան ժամանելու է Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի հիման վրա լուրջ բանակցությունների համար»,- գրել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։

Նրա խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, և Վաշինգտոնը որպես հետագա բանակցությունների աշխատանքային հիմք դիտարկում է Թեհրանի՝ 10 կետից բաղկացած առաջարկները։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը հանդես է գալիս որպես միջնորդ կողմերի միջև, նրանց հրավիրել է բանակցությունների ապրիլի 10-ին։ 

You may also like...