Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ. Խաթիբզադե
Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:
Նրա խոսքով՝ իրանական պատվիրակության կազմը կախված կլինի ամերիկյան պատվիրակության կազմից:
Լուրեր են շրջանառվում, որ Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները:
Թեհրանը կարող է ներկայացնել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
