Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է գալիք տարվա պետական բյուջեի մասին օրենքը

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 7-ի հերթական նիստում 71 կողմ եւ 25 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Քվեարկվել են նաեւ քննարկված մյուս հարցերը:

Խորհրդարանը հերթական նիստի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին:

You may also like...