Մարգուս Ցահքնան Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ, հանդես եկել դասախոսությամբ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ:
Ինչպես հայտնել է ԿԳՄՍՆ-ն, պատվիրակությանն ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նա կարևորել է Էստոնիայի հետ ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական զարգացման նշանակությունը։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկկողմ օրակարգն առաջ մղելու ջանքերի, ինչպես նաև ԵՄ֊ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում Էստոնիայի ունեցած նշանակալի ներդրման համար:
Բարձրաստիճան պաշտոնյաներին ողջունել է նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

