Իսլամաբադում բանակցում են ԱՄՆ և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները (թարմացվող)
Պատերազմի մոտ մեկուկես ամսից հետո Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում բանակցում են ամերիկացի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, հանդիպմանը մասնակցում են նաև պակիստանցի պաշտոնյաներ:
Սա վերջին հիսուն տարում ամենաբարձր մակարդակի բանակցությունն է, որ անցկացնում են թշնամական երկու պետությունները:
Ընդ որում, ի տարբերություն նախորդ միջնորդավորված հանդիպումների, այս անգամ քննարկումը դեմ առ դեմ ձևաչափով է:
