Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցությում ներկայացնող Սիմոնը այժմ Ամստերդամում է, որտեղ ամեն տարի ընթանում են «Եվրոտուրերը», այստեղ տարբեր երկրների մասնակիցներն առաջին անգամ հանդիպում են իրար, մասնակցում հարցազրույցների և առաջին անգամ ներկայանում են կենդանի կատարմամբ մեծ համերգին, որը նախատեսված է երկրպագուների համար:

Այս տարի Ամստերդամում էին Եվրատեսիլի 27 ներկայացուցիչ երկրները:

Հայաստանի ներկայացուցիչը որոշել է իր խորհրդանշական շապիկին, որը զարդարված է նշումների կպչուն թերթիկներով, հավաքել եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ:

Նրա թերթիկը հուշագրել է նաև մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Jiva-ն: Սիմոնի էջում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես են երգիչները ջերմ ողջունում միմյանց:

You may also like...