ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրակարգին. Առնակ Ավետիսյան
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրակարգին։
.jpg)
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության նոր հնարավորությունները, առկա խնդիրները, ինչպես նաև համայնքների կարողությունների զարգացման համատեքստում կլիմայով պայմանավորված խնդիրների լուծման համար հնարավոր ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները։

