Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցի վերացման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի․ դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ դատարանը բավարարել է Կտրիճ Ներսիսյանի պաշտպանի բողոքը․ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ենթակա է վերացման:
